Sunday, August 24, 2014

Հեռաուսուցման օրենսդրական մեկնաբանություն


ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԸ  ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԵՌԱՈՒՍՈՒՑՈՒՄ, ՊԱՀԱՆԶՎՈՒՄ Է ՕՐԵՆՔԻ  14-րդ ՀՈԴՎԱԾԻ ՁԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ 

Հոդված 12.
Կրթության ձևերը
 1. Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագրերն իրականացվում են առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (ընտանեկան և ինքնակրթության) ձևերով:
2. Կրթության բոլոր ձևերի համար նույն կրթական ծրագրերի շրջանակներում գործում է միասնական պետական կրթական չափորոշիչը:

Հոդված 14.
Կրթության գործընթացի կազմակերպումը
 1. Կրթության գործընթացը կազմակերպվում է սույն օրենքին համապատասխան և կարգավորվում է ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով, ուսումնական ժամանակացույցով և դասացուցակներով:
2. Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության գործընթացը կարգավորվում է օրինակելի ուսումնական պլաններով և առարկայական ծրագրերով:
Դրանք մշակում և հաստատում էկրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը, համապատասխան բնագավառի(ների) պետական կառավարման լիազորված մարմնի հետ համաձայնեցված և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած չափորոշիչներին համապատասխանեցված, հաստատում են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները:
4. Բարձրագույն կրթության ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը մշակում և հաստատում է բարձրագույն ուսումնական հաստատությունը: Դրանք ներկայացվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմին:
41. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը վերահսկում է ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչներին:
5. Ուսումնական հաստատություններում ուսումնական տարվա սկիզբը և տևողությունը սահմանվում է պետական կրթական չափորոշիչով:
6. Հիմնական, միջնակարգ կրթության և մասնագիտական կրթական ծրագրերի յուրացումն ավարտվում է շրջանավարտների գիտելիքների, կարողությունների և հմտությունների պարտադիր ամփոփիչ ատեստավորմամբ, որի անցկացման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
7. Դրսեկության ձևով հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական), մասնագիտական միջին և բարձրագույն կրթության կազմակերպումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով, իսկ մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
8. Հեռակա, հեռավար (դիստանցիոն) ձևերով մասնագիտական միջին և բարձրագույն կրթությանկազմակերպումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորած մարմնի սահմանած կարգով, իսկ մասնագիտությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

1 comment:

  1. PokerStars - Gaming & Slots at Aprcasino
    Join https://septcasino.com/review/merit-casino/ the ventureberg.com/ fun at Aprcasino and https://septcasino.com/review/merit-casino/ play the best of the best https://febcasino.com/review/merit-casino/ PokerStars casino games including Slots, Blackjack, Roulette, apr casino Video Poker and more!

    ReplyDelete